Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Իրարանցում բուհերում

Իրարանցում բուհերում
19.01.2016 | 01:21

Այս տարի երկու պետական բուհեր` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը և Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, լինելու են խոշորացույցի տակ: Վերահսկիչ պալատն ստուգելու է այս բուհերի ինչպես պետական միջոցներից տրամադրված գումարները, այնպես էլ արտաբյուջետային միջոցները:
Առավել ուշագրավ է երկրորդ «մասը», քանի որ «արտաբյուջետային միջոցների» հաշվին են բուհերն իրենց հիմնական «հարցերը» լուծում: Այսօր հիշյալ հաստատություններում արդեն իրարով են անցել, պատրաստվում են ընդունելու «ռևիզորներին»:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, բուհերի ղեկավարները հրահանգել են իրենց հաշվապահներին, որ ֆինանսական փաստաթղթերը բերեն պատշաճ տեսքի, «ծակուծուկերը» փակեն` խնդիրներից հեռու մնալու համար: Տեսնես ՎՊ-ին կհաջողվի՞ կոռումպացված կառույցների համարում ունեցող այս բուհերից որևէ մեկում բացահայտել, ասենք, թե որքան արժե մեկ քննությունը կամ դիպլոմը: Գործո՞ւմ են արդյոք «զեղչեր» պետական պաշտոն զբաղեցնող անձանց համար, որոնց արտահերթ կարգով գիտությունների դոկտոր պիտի դարձնել։ Դժվար թե, հո չե՞ն մտնի «մատի» ու «մատանու» արանքը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1418

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ